Միլանը երկարաձգեց պայմանագիրը Սուսոյի հետ


Միլանը երկարաձգեց պայմանագիրը Սուսոյի հետ
Սեպտեմբեր 25 23:04 2017

Իտալական «Միլանի» հարձակվող Սուսոն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:

23-ամյա ֆուտբոլիստը կնքել է նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2022 թվականը,- հաղորդում է միլանցիների մամուլի ծառայությունը:

Սուսոն «Միլանում» է հանդես գալիս 2015 թվականից:

Իտալիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել է 34 հանդիպման, խփել 7 գնդակ և կատարել 9 արդյունավետ փոխանցում: