Սրանց ասում ես ինքնիշխանություն եք հանձնել, ասում են ասֆալտ ենք արել. Տիգրան Աբրահամյան


Սրանց ասում ես ինքնիշխանություն եք հանձնել, ասում են ասֆալտ ենք արել. Տիգրան Աբրահամյան
Սեպտեմբեր 6 10:39 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Սրանց ասում ես ինքնիշխանություն եք հանձնել, ասում են ասֆալտ ենք արել, ասում ես երկիրը սակարկման ենք հանել, ասում են դպրոց ենք սարքում, ասում ես հազարավոր մարդիկ են նահատակվել, ասում են նոր թունել ենք սարքում:

Օրը 20 հոգի նույն ասֆալտը, դպրոցն ու թունելը տարբեր ռակուրսների նկարում ու թանկ ծախում են հասարակության վրա, թե բա` աննախադեպ:

Աննախադեպությունը ձեր նահանջի, կռանալու և հպատակվելու մեջ է»,- գրել է նա: