Այս մայրուղու կառուցումը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդմանը. Օվերչուկ


Այս մայրուղու կառուցումը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդմանը. Օվերչուկ
Սեպտեմբեր 6 10:06 2025

Մենք ՀՀ-ի հետ քննարկեցինք երկրի հարավում տրանսպորտային երթուղու հարցը թե՛ իմ՝ Երևան կատարած այցի ժամանակ, թե՛ Աստրախանում ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

 

«Մենք ունենք պատկերացում այն մասին, թե ինչպես է այս նախագիծը կիրականացվի։ Նման ճանապարհի կառուցումը կդառնա կարևոր տարր Եվրասիայի համար միասնական տրանսպորտային կապի ձևավորման գործում։ Այս մայրուղու կառուցումը կնպաստի նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդմանը։ Մեր գնահատականներով, այն կդառնա մեր երկրների միջև ապրանքների տեղափոխման հիմնական երթուղին»,- ասել է ՌԴ փոխվարչապետը: