Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից. Քոբուլեթիում ջրшհեղձ եղած հայ երիտասարդի նշանածը մանրամասներ է պատմում


Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից. Քոբուլեթիում ջրшհեղձ եղած հայ երիտասարդի նշանածը մանրամասներ է պատմում
Օգոստոս 28 15:22 2025

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում 24-ամյա հայ երիտասարդի ջրահեղձ լինելիս տարածքում ոչ մի փրկարար չիեղել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Սերգեյ Հակոբյանի նշանածը՝ Արիանա Գրիգորյանը։

«Ես Արեանա Գրիգորյանն եմ՝ 24-ամյա Սերգեյ Հակոբյանի նշանածը։ Ուզում եմ, որ բոլորը դադարեն սուտ լուրերի տարածումը։

Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից։ Ավելին ասեմ՝ նորից հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ նաև իրեն փրկել։ Երբ մենք ջուրն ենք մտել, ալիքներն այդքան շատ չեն եղել․ միանգամից է ուժեղացել։ Իսկ այդ պահին ոչ մի փրկարար մոտակայքում չի եղել, որ օգնության գար․ նրանք շատ ուշ են եկել։ Խնդրանքս և աղաչանքս՝ դադարեք սուտ լուրերի տարածումը»,- գրել է Արիանա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին վրացական հարթակներում տեսանյութ էր տարածվել, որի նկարագրությունում հաղորդվում էր, որ հայ տղամարդ է ջրահեղձ եղել Քոբուլեթիում։ Պարզվել էր, որ ջրահեղձ եղած երիտասարդը 24-ամյա Սերգեյ Հակոբյանն է, Կոտայքի մարզի Գառնի գյուղից։