Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը չվերացվեց


Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը չվերացվեց
Օգոստոս 26 17:56 2025

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը չվերացվեց։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մերժեց Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությունը։ 

Նշենք, որ   Սերժ Սարգսյանի վերաբերյալ «Իսակովի պողոտայի» և «Սիլվայի» գործերը միացվել են մեկ վարույթում և քննվում՝ Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում։ Մինչ քրեական վարույթների միացումը դատարանը երրորդ նախագահի խափանման միջոց բացակայելու արգելքը փոխել էր գրավով, սակայն գործերի միացումից հետո կրկին օրակարգային է դարձել խափանման միջոցի քննության հարցը։