SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հալաբյան փողոցում ջարդել են «Jaguar» մակնիշի ավտոմեքենայի ապակի և այնտեղից գողություն կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 44-ամյա Տիրան Ս․-ն հայտնել է, որ օգոստոսի 9-ի ժամը 23։00-ից մինչև օգոստոսի 10-ի 01։30-ն ընկած ժամանակահատվածում ազգուշությամբ վնասել են Հալաբյան փողոցում՝ «Թումո» այգու հարևանությամբ կայանված իրեն պատկանող «Jaguar» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին՝ պատճառելով 100 հազար դրամի գույքային վնաս։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։