Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի համար աջակցած օտարերկրյա առաջնորդների ցանկը: Այս մասին հրապարակումը տեղադրվել է X սոցիալական ցանցի Սպիտակ տան պաշտոնական էջում:
Թրամփի թեկնածությանը աջակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգուեման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվիե Նդուհիրեհեն:
RBC-ն հիշեցնում է, որ հունիսին հանրապետական կոնգրեսական Բադի Քարթերը առաջարկել է Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար: Նոբելյան կոմիտեին ուղղված նամակում նա նշել է, որ Թրամփը «անսովոր և պատմական դեր» է խաղացել «Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտությանը» վերջ դնելու գործում: Դրանից կարճ ժամանակ առաջ նրա թեկնածությունը մրցանակի համար առաջարկվել էր նաև Պակիստանի կառավարության կողմից՝ Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորման գործում միջնորդության համար: