ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը գրում է․
Երեկվա իմ հրապարակած տեսանյութում ընդգրկված են 3 մանկապարտեզներից կադրեր` Ծիածան, Թոռնիկ Մանուշակ և Սուրբ Մարիամ(խաղահրապարակը):
Առաջիկայում կհրապարակենք այլ պարտեզներից ևս կադրեր:
Իմ ավագանու թիմը շարունակելու է շրջել բոլոր պարտեզներում ու առանձին լուսաբանելու ենք բոլոր խնդիրները:
Հասկանում եմ, թեման շատ էմոցիոնալ է, բայց միակ մեղավոր օղակ ու թիրախ չփորձել դարձնել տնօրեններին և տնօրենների թափուր հաստիքների ախորժակ չբացվի հանկարծ: Հետևողական եմ լինելու այս հարցին: Իմ ունեցած տեղեկատվությամբ, տնօրենները բոլոր ատյանների դռները թակել են(կան փաստեր), ոչ մի տնօրեն երջանիկ չէ այս խայտառակ պայմաններում աշխատել: