Գերագույն ռադան պաշտոնից ազատել է Ուկրաինայի վարչապետին և կառավարության անդամներին


Գերագույն ռադան պաշտոնից ազատել է Ուկրաինայի վարչապետին և կառավարության անդամներին
Հուլիս 16 17:53 2025

Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել վարչապետ Դենիս Շմիհալի պաշտոնաթողությանը։ Նրա հետ միասին ամբողջ կառավարությունն ավտոմատ կերպով ազատվել է աշխատանքից։

 

Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։Կառավարության հրաժարականին կողմ է քվեարկել 261 պատգամավոր` անհրաժեշտ նվազագույն 226-ից։

 

Դենիս Շմիհալն Ուկրաինայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր վերջին 5 տարվա ընթացքում՝ ամենաերկարն Ուկրաինայի անկախությունից ի վեր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյին օրերս խնդրել է գլխավորել կառավարությունը։

 

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Շմիհալը կզբաղեցնի պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ գերատեսչության ներկայիս ղեկավար Ռուստեմ Ումերովը կդառնա Ուկրաինայի դեսպանը Միացյալ Նահանգներում։