Եպիսկոպոսը, մեր ուսմունքի համաձայն, ամուսնացած է եկեղեցու հետ, առավել ևս՝ կաթողիկոսը․ ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ, փաստացի, կաթողիկոսը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գույքի միակ տերն է․
«Այն փաստով, որ եթե մենք Կտրիճ Ներսիսյանին համարենք Ամենայն Հայոց կաթողիկոս, ինքը Հայ Առաքելական եկեղեցու ունեցվածքի միակ տերն է, և, ստացվում է, որ իր զավակն այդ ամեն ինչի ժառանգորդն է։ Այսինքն՝ ՀԱԵ-ի ամբողջ ունեցվածքը, եթե մենք այս պրոցեսները չկանգնեցնենք, կարող է պարզվի, որ ինչ-որ մասնավոր անձի սեփականությունն է»։
Ըստ նրա՝ այս ամենը գրված է այն տրամաբանությամբ, որ նա չունի անձնական կյանք, ապրում է եկեղեցում և եկեղեցով։ «Բայց որ պարզվում է՝ ունի զավակ, եկեղեցու ամբողջ ունեցվածքը, փաստորեն, այդ զավակի ժառանգությունն է։ Սա է, որ այսօր պետք է կանխել»,-ասաց նա։