Նախազգուշացում. Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում


Նախազգուշացում. Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
Հուլիս 15 14:25 2025

Հուլիսի 15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ։ Այս մասին նախազգուշացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։