էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել


էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել
Հուլիս 15 14:05 2025

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել։

 

Հակակոռուպցիոն կոմիտեից Panorama.am-ի հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին այդ լուրը՝ նշելով, որ չեն մեկնաբանում։ 

 

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Մայիսի 15-ին Դիանա Գասպարյանը հայտնել էր, որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին մինչև օրս չեն խոսում՝ նշելով, որ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն: