Ծաղկի արտահանման արգելքը միանշանակ քաղաքական համատեքստ ունի. ծաղկավաճառ (Տեսանյութ)


Ծաղկի արտահանման արգելքը միանշանակ քաղաքական համատեքստ ունի. ծաղկավաճառ (Տեսանյութ)
Հուլիս 15 14:52 2025

Ծաղկագործները ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում պնդեցին, որ ծաղկի արտահանման արգելքը միանշանակ քաղաքական համատեքստ ունի։

 

Ծաղկեգործներից մեկն ասաց, որ ՍԱՏՄՆ-ում իրենց հարցերը լսեցել են, պատասխանները՝ տվել, բայց ոչ բոլոր պատասխաններից են իրենք գոհ․ «Օրինակ՝ չի գոհացրել այն հարցը, թե որ սեփականատիրոջ ջերմոցների ծաղիկները չեն համապատասխանում այդ չափանիշներին։

 

Այսինքն՝ պատասխանատվությունը պետք է վերցնի մի հոգի, բայց մեքենայում մի քանի արտադրողի ծաղիկներ են»,-ասաց նա։

 

Նա տեղեկացրեց, որ ՍԱՏՄ-ն պետք է հասցեագրված բոլոր արտադրողների ծաղիկները ստուգի։

 

«Բայց ես բարձրացրեցի հարցը, որ ֆիզիկապես չեն կարող բոլորին ստուգել՝ ֆիտոսանիտարական ծառայությամբ։ Ասում եմ, որ իմ ստուգված ծաղիկը ՌԴ-ն չի ուզում ընդունել, հիմա ինչպե՞ս ենք ՀՀ-ում ստուգված ծաղիկով համոզելու, որ ընդունի։ ՀՀ-ում ասում են՝ նորմալա, ՌԴ-ում՝ նորմալ չի»,-ասաց նա։

 

Ծաղկավաճառը նշեց, որ ընդհանուր եզրակացությունը հետևյալն է՝ «եղունգ ունեք, գլուխներդ քորեք»։