Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը. Նաիրի Սարգսյան


Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը. Նաիրի Սարգսյան
Հուլիս 15 10:22 2025

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը գրում է.

«Մեկը խոսում է՝ ինչու Ռուսաստանը մեզ չի փրկում, այսպիսի ակնկալիքներ ունեն։ Հաջորդը խոսում է Եվրոպայի մասին՝ ինչու Եվրոպան մեզ չփրկեց, կամ ահա Եվրոպան կգա, մեզ կփրկի, մյուսը Ամերիկայի մասին, մեկը Թուրքիայի մասին։ Այս մասին «Հրապարակի» հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

 

«Ժողովուրդ ջան գիտակցեք մի պարզ բան։ Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է՝ մենք անկախության մասին չենք կարող խոսել։ Նշանակում է եթե այդ երկիրը մեզ փրկեց, մեզ օգնեց, մենք հավերժ պարտք ենք այդ երկրին։ Եվ ինքն էլ կառավարելու է մեզ, ինչի մասին է խոսքը։ Ինչ Ռուսաստան, ինչ Եվրոպա, ինչ Ամերիկա։ Մենք հանդուրժո՞ւմ ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը ապամոնտաժում է, թե՝ չէ։ Որեմն բոլորն են հանդուրժելու, ամբողջ աշխարհը հաշտ է լինելու դրա հետ։ Ամբողջ հայաստանյան սոցիալական և լրատվական դաշտը քննարկում էր Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամության հարցը։ Ինչ էր անում Ֆրանսիան։ Հենց հիմա Ապշերոնյան թերակղզում խոշորագույն ներդրումներ է կատարում՝ գազի վերամշակման»,-ասել է Նաիրի Սարգսյանը

Տեսանյութն` այստեղ»: