ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։
2022-ի հոկտեմբերի 6-ին Մակրոնը ողջունեց Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս։
Դրա արդյունքում 2022-ի դեկտեմբերից Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց Արցախը։
Իսկ վերջնարդյունքում ՝Արցախը 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբերին հայաթափվեց։
Հիմա էլ Մակրոնը հայտարարում է.«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի` հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել»։
Ի՞նչ նոր էջ…
Նոր էջ է բացվում,բայց Հայաստանի վիլայեթացման: