«Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ». Արսեն Ջուլֆալակյան


«Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ». Արսեն Ջուլֆալակյան
Հուլիս 8 23:07 2025

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմիպական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանր գրում է․

 

«Արցախը հանձնած քաղաքական ուժը պետք է կամավոր հրաժարական տար՝ երկար ժամանակ քաղաքականություն չվերադառնալու պայմանով:

Դա այն դեպքում, եթե պարտությունը պատերազմում իրական լիներ, այլ ոչ նախապես ծրագրավորած(դավաճանություն):

Քանի որ դա տեղի չունեցավ, մյուս տարբերակն այն էր, որ առանց որևէ բացառության, ոչ մի քպ-ական չպետք է կարողանար հայտնվել որևէ հանրային վայրում: Պետք է եթարկվեյին ամենադաժան վերաբերմունքի՝ պետական դավաճանին հարիր…

Եվ քանի որ դա ևս տեղի չունեցավ, հայտնվեցինք այնտեղ, որտեղ այսօր ենք:

Սա քաղաքագիտական, արժեքային անոմալիա է:

Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ:

Իսկ հետևանքները կրելու ենք բոլորս, ոչ թե միայն քպ-ն»։