Միքայել Սրբազանին տեսակցելու արգելքը մասամբ վերացվեց


Միքայել Սրբազանին տեսակցելու արգելքը մասամբ վերացվեց
Օգոստոս 18 18:09 2025

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում ընթանում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական երկրորդ նիստը։

 

Նիստը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց Սրբազանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեսակցությունների սահմանափակումները մասամբ վերացվեցին։

 

Կալանքի ընթացքում Միքայել Սրբազանին տեսակցությունները թույլատրվեցին՝ բացառությամբ ԶԼՄ ներկայացուցիչների։

 

Հիշեցնենք՝ Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականին մեղադրանք են առաջադրել «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու» համար