Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ի վերջո, պատերազմն ավարտվել է։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը, որը դեռևս պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ կետեր»,- նշել է նա:
«Ամեն դեպքում, լավ է, որ մենք պահպանում ենք հայերի հետ երկկողմանի հաղորդակցության ալիքը։ Մենք խնդրահարույց հարցերը քննարկում ենք բացարձակապես բացահայտ, առանց որևէ միջնորդության։ Եվ մեր զրույցների օրակարգում կգտնեք իսկապես կարևոր գլուխներ։ Հիմնական փաստն այն է, որ ռազմական բախման տարրերը մնում են բացարձակապես օրակարգից դուրս։ Այո, մեր միջև վեճ կա։ Բայց հարևան երկրների միջև վեճերը երբեմն բացարձակապես նորմալ են։ Ի վերջո, մենք դա տեսնում ենք ԵՄ որոշ անդամ պետությունների միջև։ Բայց մենք ունենք դիվանագիտություն և երկխոսություն վեճերը լուծելու համար։ Եվ մեզ հաջողվել է Հայաստանի հետ հարաբերությունները ռազմական բախումից տեղափոխել վեճի։ Կարծում եմ՝ սա լավ նշան է», -ասել է Հիքմեթ Հաջիևը։