ՌԴ տրանսպորտի նախկին նախարարը, ով այսօր Պուտինի որոշմամբ ազատվել էր պաշտոնից, ինքնաuպшն է եղել


ՌԴ տրանսպորտի նախկին նախարարը, ով այսօր Պուտինի որոշմամբ ազատվել էր պաշտոնից, ինքնաuպшն է եղել
Հուլիս 7 18:49 2025

Մերձմոսկովյան Օդինցովոյում ինքնասպան է եղել ՌԴ տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։

 

Այսօր ավելի վաղ նա ազատվել էր տրանսպորտի նախարարության ղեկավարի պաշտոնից։

 

Նա այս պաշտոնում զբաղեցնում էր 2024 թվականի մայիսից։

 

Մինչ այդ Ստարովոյտը ղեկավարում էր Կուրսկի մարզը․ 2018 թ․ հոկտեմբերի 11-ից մինչև 2019 թ․ սեպտեմբերի 16-ը՝ որպես մարզի ղեկավարի պաշտոնակատար, իսկ այնուհետև՝ որպես մարզպետ: