Իտալիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 68 կգ Արամ Սարգսյանը եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին ու դարձել ոսկե մեդալակիր։
41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։
44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Հունահռոմեական ոճի Մ15 տարեկանների հավաքականը նվաճել է 6 մեդալ՝ նվաճելով թիմային պայքարում երկրորդ տեղը։