Ալիևի հերթական հայտարարությունը ծանր հետևանք կունենա, իշխանությունը չի պաշտպանում ՀՀ շահերը


Ալիևի հերթական հայտարարությունը ծանր հետևանք կունենա, իշխանությունը չի պաշտպանում ՀՀ շահերը
Հունիս 26 22:12 2025

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․

 

«Իլհամ Ալիևը մասնակցելով Մինգեչաուրի էլեկտրակայանի բացման արարողությանը, առիթը բաց չի թողել Հայաստանը «ռազմական հանցագործություն» կատարելու մեջ մեղադրելու և «հանցագործ պետություն» անվանելու համար։

 

Ալիևի ոչ մի հայտարարություն երբևէ չի անցել առանց ծանր հետևանքների մեզ համար, և այս մեկն էլ բացառություն չի լինելու, քանի որ չունենք իշխանություն, որը կպաշտպանի Հայաստանի Հանրապետության շահերը։

 

Իսկ թե ինչով է զբաղված Հայաստանի իշխանությունը՝ բոլորս էլ տեսնում ենք. առաջնայինն ու երկրորդականը խառնած քաոսի մեջ են տատանվում են»