Դուք վնասում եք ձեզ ու ձեր անշուք «ապագային», աջակցությունս՝ Սրբազանին․ Ռուբեն Մխիթարյան


Դուք վնասում եք ձեզ ու ձեր անշուք «ապագային», աջակցությունս՝ Սրբազանին․ Ռուբեն Մխիթարյան
Հունիս 26 21:51 2025

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրել է.

«Ամբողջական աջակցությունս եմ հայտնում Սրբազանին: Երբեք ու ոչ մի դեպքում չկարծեք, թե ձեր հորինած գործերով կարող եք վնասել նրան: Դուք վնասում եք ձեզ ու ձեր անշուք «ապագային»: Աստված օգնական, Սրբազան հայր»,- գրել է նա։