Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը գրում է․
«Ինչպես գիտեք երեկ կալանավորվածների թիվը 15 է:
Կարո՞ղ եք կռահել ինչու՞ 15: Ինչու՞ ոչ 12 կամ 17:
Կալանավորվածներից շատերի կալանքը աբսուրդի հասնող հիմնավորումներ ունի: Ասես կալանքի տանողները կալանավորների թիվ քանակ են լրացրել:
Բանն այն է, որ մեր բռնապետը որոշել է այս քրեական հետապնդման մեջ ցուցադրել իր միջամտության աստիճանը և հրահանգել է բանտարկել ուղիղ 15 մարդու:
Հրապարակված գաղտնալսումների մեջ կա սենց մի հատ արտահայտություն, որը վերագրվում է Բագրատ Սրբազանին՝
«…մի 15 հոգու էլ դնում ես բանտը ու վերջ»:
նիկոլը արեց հակառակը վերցրեց ու ընդդիմությունից 15 հոգու դրեց բանտը…
Սա ինչի եմ ասում, որ եթե կան միամիտ մարդիկ ովքեր հավատում են, որ նիկոլը 2026 թվականի ընտրություններին չի միջամտելու, այդ մարդիկ մոլորյալներ են: Ամենակոշտ ու բացահայտ ձևով միջամտելու է»: