Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր


Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր
Հունիս 26 14:44 2025

Երևանում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վ։

 

Մարզերում հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին կեսօրից հետո, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

 

Հանրապետությունում հունիսի 26-ի և 27-ի ցերեկն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Հորդորում ենք 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։