Բժիշկ Գևորգ Թամամյանը գրել է.
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ոչ այլ ինչ է, քան ազգադավ իշխանության կողմից պետության սրընթաց կործանում։
Վաղուց հայտնի փաստ է, որ բռնապետություններն անընդհատ բեմադրում են «հեղաշրջման փորձեր», որոնցով ամրապնդում են իրենց իշխանությունը։ Նույնն էլ այսօր ցուցադրված կրկեսն էր` մոնտաժված եւ սարքած խոսակցություններով, անհասկանալի ծագման մեկամյա հնության ինչ որ ծրագրերով, որոնցով փորձում են գործ կարել Բագրատ Սրբազանի հանդեպ։
Սրբազանին ճանաչող յուրաքանչյուր ոք գիտի, որ նա երբեք նման բառերով չի խոսում, իսկ մնացածը սարքելը` տեխնիկայի հարց է։ Իշխանական եւ մերձիշխանական դերակատարները համակարգված կատարում են ծրագիրը` նախապես պատրաստված մանրամասն օրակարգով։
Սակայն տրամաբանող մարդու մոտ, համոզված եմ, առաջանում են հարցեր`
1. Էդ մի քանի որսորդական հրացաններով (որ կարծես թե պարզվեց, որ օրինական են) ու արմատուրաների վաճառքի խանութի նմուշներով էին երկիրը գրավելու՞։ Տասնյակ հազարանոց ներքին զորքերի դիմաց այդպես էին դիմակայելու՞։
2. Սրբազանը վերջերս բազմիցս իր հանրային հարցազրույցներում հայտարարել է, որ մոտ օրերս սկսելու է հակաիշխանական ակցիաները։ Այսինքն, ձեր տրամաբանությամբ, եթե նիկոլական քարոզչամեքենայի նկարագրածին նույնիսկ 1%-ով մոտիկ բան էր ծրագրվում, կամ ցանկացած տիպի հակաօրինական բան, Սրբազանը դա հանրային հայտարարելո՞ւ էր։ Կուռ տրամաբանություն է, ինչ խոսք։
3. Երբ ուրբաթ օրը սկսվեցին Սրբազան պայաքարի կողմնակիցների տասնյակներով ձերբակալություններ, եթե հակաօրինական որեւէ բան էր պլանավորված, այս 5 օրվա ընթացքում Սրբազան պայքարից քանի՞ հոգի թաքնվեց կամ փորձեց թաքնվել։ Կարծես թե՝ ոչ ոք։ Թաքնվելու ձեւ չգիտեի՞ն, թե՞ տեղ չգիտեին։
4. Այսօր կարդացածս լավագույն մտքերից մեկը, որ գրել էին. «եւ որեւէ մեկը կարող է հավատալ մի մարդու, ով նախորդ օրը պատրաստ էր Կաթողիկոսին առնանդամը ցույց տալ» (տես ազգադավի ստատուսը)։
5. Ինչու՞ սա բեմադրվեց հենց հիմա։ Շատ բան պետք չէ, տեսեք ազգակործանի Թուրքիա այցի հաջորդ օրը «Ստամբուլի հռչակագրի» Հայաստանին վերաբերվող կետերը եւ Հայաստանի ԱԳՆ պատասխանը, եւ ձեզ ամեն ինչ պարզ կլինի, թե ինչու է հիմա այս ամենն արվում։ Հայաստանին հերթական կործանարար զիջումների տանող իշխանությունը դաշտը մաքրում է ընդվզելու ունակ բոլոր ուժերից։ Այդ նույն կոնտեքստում է թե՛ Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ "հանկարծակի" հարձակումն իրենց իշխանության 7-րդ տարում, թե՛ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, թե՛ Առաջին նախագահի հանդեպ լկտի վիրավորանքները, եւ թե՛ Բագրատ Սրբազանի հանդեպ կատարված այս ստոր կրկեսն ու մեկուսացումը։
Նպատակը մեկն է, որ Հայաստանի համար հերթական կործանարար զիջման ժամանակ երկրում չլինի ընդվզող առաջնորդություն։
Նիկոլը շատ լավ գիտի իր ծրագիրը եւ փորձելու է անել այն մինչեւ վերջ։ Հաջորդ հարվածը, ենթադրում եմ, Մայր Աթոռն է լինելու։
Տվյալ իրավիճակում, ժամանակն աշխատում է ի օգուտ ազգակործանի եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Այդ պատճառով, համոզված եմ, պետք է ողջ դաշտի օր առաջ համախմբում։ Հուսով եմ՝ Վեհափառի այցն Առաջին նախագահին այդ տրամաբանության մեջ էր։ Համախմբվել է պետք, քանի ուշ չէ։ Համախմբվել եւ ժողովրդին առաջնորդել, որ խաղաղ անհնազանդության միջոցով հեռացնի այս իշխանությանը (մենք հո Նիկոլը չենք, որ Ռադիոտան դուռը ջարդենք)։ Արցախի ճակատագիրը Հայաստանը չպետք է կրկնի։
Հ.Գ. Այսօրվա էդ հրապարակված ցուցակի վերաբերյալ էլ, իրականում, էլի լավ մտածված շոու էր։ Ուղղակի ուզում եմ հասկանալ, էդ որ պահից ու ով սկսեց դա տարածել որպես «նախարարների» ցուցակ։ Ոնց որ էն «թքագեղձերի» խնդիր ունեցողն էր հա՞»։ Պարզ է։ Իսկ էդ ցուցակը որ սարքում-սարքում էիք, անվանս դիմաց ինչի՞ էիք Սրբ. գրում»։