Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշի-ուշով հետևել է սոցիալական ցանցերում քննարկումներին։
Նրա ուշադրությունը գրավել է մի շեշտադրում, ըստ որի՝ օգտատերերի մի խուբ արձանագրել է, որ Հայաստանում կանխվել է նոր հոկտեմբերի 27։
«Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյո՞ք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանն, ի վերջո, պետք է փորձենք վստահելի ձևով ձևակերպել, ես հույս ունեմ՝ մեր իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ ջանքեր կգործադրի»,- նշեց Փաշինյանը։