Իշխանությունն իր թիմի առանցքային անդամներից մեկի միջոցով ձերբակալությունների նոր արարի մասին է հայտարարում. Տիգրան Աբրահամյան


Իշխանությունն իր թիմի առանցքային անդամներից մեկի միջոցով ձերբակալությունների նոր արարի մասին է հայտարարում. Տիգրան Աբրահամյան
Հունիս 25 19:25 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

 

«Իշխանությունն իր թիմի առանցքային անդամներից մեկի միջոցով ձերբակալությունների նոր արարի մասին է հայտարարում, որի իմաստն այն է, որ ով աջակցում է Վեհափառին կամ այսօր ձերբակալված անձանց, աջակցում է ահաբեկչությանն ու իշխանության բռնազավթմանը:

 

Այսինքն` բացի նրանից, որ այս մարդկանց դեռևս չկալանավորված արդեն ահաբեկչի կամ իշխանազավթի հոդված է կարել, նույնիսկ հարկ էլ չեն համարում գործով դատարանի վճռին սպասեն:

 

Չեն սպասում, որովհետև քաղաքական հանձնարարությունն արդեն տվել են, թեման կա, մարդիկ կան, հոդվածը գտնված է»: