Որպես նախկին կին քաղբանտարկյալ՝ դատապարտում եմ Էլիզաբեթ Պետրոսյանի ձերբակալությունը․ Տաթևիկ Վիրաբյան


Որպես նախկին կին քաղբանտարկյալ՝ դատապարտում եմ Էլիզաբեթ Պետրոսյանի ձերբակալությունը․ Տաթևիկ Վիրաբյան
Հունիս 25 19:09 2025

Արցախցի ակտիվիստ Տաթևիկ Վիրաբյանը դատապարտում է PARA TV լրատվամիջոցի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանի ձերբակալությունը։

 

«Էլիզաբեթ Պետրոսյանի ձերբակալությունը անընդունելի պիտի լինի։

 

Որպես նախկին կին քաղբանտարկյալ՝ դատապարտում եմ այս գործելաոճը, որը ոտնահարում է ոչ միայն մարդու իրավունքները, այլև ուղղված է կանանց՝ պայքարի և ձայնի նկատմամբ։

 

Սա ոչ միայն իրավական անարդարություն է, այլ նաև քաղաքական հաշվեհարդար։

 

Ես գիտեմ՝ սրանք չափ ու սահման չունեն։ Կարող են անչափահասների մորը բանտ ուղարկել՝ ինչպես ինձ, կարող են հղի կնոջ մասով ձերբակալման որոշում կայացնել՝ ինչպես Անի Կարապետյանին ։

 

Ո՞րը նշեմ, ո՞րը թողնեմ ․․․»,- սոցցանցի իր էջում գրել է Տաթևիկ Վիրաբյանը։