Իշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք. Ստեփան Դանիելյան


Իշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք. Ստեփան Դանիելյան
Հունիս 25 18:35 2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Շատ պարզ բան է կատարվում։ Իշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք` Թուրքիա եւ խոստացել է կառուցել Միջին Միջանցքն, այսինքն Զանգեզուրի Միջանցքն, ըստ ադրբեջանական անվանման։

 

1․ Դրա համար ստրատեգիական նշանակության օբյեկտները պետք է վերցնել ռուսական կապիտալից ու հանձնել նոր տերերին։

 

2. Հայաստանն, ամբողջությամբ, դառնում է կոնսորցիում’ փայատիրական ընկերություն, մինչեւ սուվերենության Դե Յուրե կորցնելը, թուրքական, բրիտանական, ամերիկյան ու ադրբեջանական մասնաբաժիններով։

 

3․ Դրա համար պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնել բոլոր հնարավոր խմբերին եւ ինտիտուտներին, որոնք կարող են խանգարել այդ ծրագրին։

 

4․ Ադրբեջանցիներին պետք է բնակեցնել Հայաստանում, որպես երաշխիք, որ հետագայում հնարավոր չլինի իրավիճակը հետ շրջել։

 

Ա/ Ինչու հիմա

 

Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, իսկ Իրանն իր վերքերն է բուժում։

 

Բ/ Ինչի է դա պետք իշխող խմբակին

 

Դա նրանց վերարտադրվելու միակ հնարավորությունն է»։