Ինչո՞ւ եք հեգնանքով վերաբերվում Վահագն Ալեքսանյանի մի ողջ գիշերվա աշխատանքին. Մամիջանյան


Ինչո՞ւ եք հեգնանքով վերաբերվում Վահագն Ալեքսանյանի մի ողջ գիշերվա աշխատանքին. Մամիջանյան
Հունիս 25 13:50 2025

Ինչո՞ւ եք հեգնանքով վերաբերվում Վահագն Ալեքսանյանի մի ողջ գիշերվա աշխատանքին, մարդն ամբողջ գիշեր նստել, էդ ապուշությունները գրել է, հետո տպել է, հետո սքան է արել, դրել է իր կայքում, ինչի՞ չեք գնահատում այդ աշխատանքը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին հրապարակած «ընդդիմադիրների պլանին»՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 

Նրա խոսքով՝ հիմա տեղի է ունենում այն, ինչը բնորոշ է բոլոր ավտորիտար երկրներին.«Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը նույնպես ԱԱԾ է կանչվել։ Չեմ ուզում վատ նորությունը ես առաջինը հայտնել, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանի նկատմամբ կալանք կկիրառվի, պայքարի մյուս մասնակիցների նկատմամբ՝ նույնպես։ Ես «Նիկոլի Հայաստանում» ոչինչ չեմ բացառում»։

 

 Հարցին՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին էլ կալանավորեն՝ Մամիջանյանը նշեց.«Ես չեմ բացառում, որ բոլոր հայրենասերներին փորձելու են կալանքի տանել, սակայն Հայաստանում այդքան բերդ չկա, որ այդքան հայրենասերներին պահեն»։