«Կարծում եմ, որ հերթական «մասկի շոուն» էր։ Երեկվա պլանի հետ կապված, պարզ էր, որ այսօր գործողություններ են կատարվելու»,-Բագրատ Սրբազանին ՔԿ տանելուց հետո նրա կեցավայրի դիմաց հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա սաց, որ որևէ քրեորեն հետապնդելի առարկա, իր չեն հայտնաբերել սրբազանի տնից։
«Մի բուռ մեխ են տարել, կոշիկի համար նախատեսված։ Միակ ահաբեկչության նյութը, որ կարող էինք Սրբազանի տանը հայտնաբերեին՝ Հովհաննեսի հայտնության, ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող այդտեղ լինել»,-ասաց Հարությունյանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ տարել են նաև մանուշակագույն ծխեր արձակող սարքերը, որոնք օգտագործում էին ակցիաների ժամանակ և դրա հիման վրա մեղադրում են իշխանության զավթման, ահաբեկլչության մեջ։
Հարությունյանն ասաց, որ Բագրատ Սրբազանի հետ տարել են նաև Հրայր սարկավագին և իր ընկեր Մովսեսին, իսկ վերջիններիս կարգավիճակների մասին չի կարող ասել և վստահ է, որ կալանքի միջնորդություն կներկայացնեն։
Փաստաբանը հայտնեց, որ քննիչները Բագրատ Սրբազանի տնից տարել են նաև գետինը լվացնելու փալասի ձողը։
«Շոուի ատրիբուտներն են օգտագերծոլ, և՛ շղարշ ստեղծելու, և՛ իմիտացիա անելու համար, որ տեսեք՝ ահաբեկչական խումբ է։ Ես վստահ եմ, որ հերթական շոուն է, նույնը ՀՅԴ-ի հետ է տարին մեկ անգամ կատարվում, գնում բոլորին ձերբակալում են, հետո բաց են թողնում, էս անգամ ավելի սրացում էր»,-հայտարարեց Սերգեյ Հարությունյանը։