Կատարը վերահաստատել է՝ խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ և հակամարտության լուծման ուղիներ է որոնում


Կատարը վերահաստատել է՝ խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ և հակամարտության լուծման ուղիներ է որոնում
Հունիս 21 18:47 2025

Կատարը դիվանագիտական ջանքեր է գործադրում բոլոր կողմերի միջև երկխոսությունը վերականգնելու համար՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության լուծման ուղիներ գտնելու նպատակով, հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։

 

«Դոհան գործընկեր երկրների հետ ակտիվ ջանքեր է գործադրում բոլոր կողմերի միջև երկխոսությունը վերականգնելու համար՝ վիճելի հարցերը լուծելու և տարածաշրջանում ու աշխարհում անվտանգությունն ամրապնդելու նպատակովբ»,- ասել է Կատարի վարչապետը։

 

Նա վերահաստատել է՝ Կատարը խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ և այն համարում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում։