Կ․ Ներսիսյանն ու Ս․ Խաչատրյանն արժանի չեն կանգնել ամուսնացյալ քահանաների կողքին․ Փաշինյանը «նույն երգն է երգում»


Կ․ Ներսիսյանն ու Ս․ Խաչատրյանն արժանի չեն կանգնել ամուսնացյալ քահանաների կողքին․ Փաշինյանը «նույն երգն է երգում»
Հունիս 19 10:11 2025

Փաշինյանն այսօր էլ «ավանդույթը» չի խախտել․ օրը կրկին սկսել է եկեղեցուն մասին գրառմամբ։ 

 

«Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը, ովքեր խախտել են Մայր Տաճարի խորանի առաջ ստանձնած իրենց ուխտը եւ ստորագրած ուխտագիրը, որեւէ գերակայություն չեն կարող ունենալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանաների նկատմամբ, ովքեր ազնիվ են Աստծո եւ իրենց հոտի առաջ ու առաքինի՝ իրենց ծառայության մեջ։ 

 

Կ․ Ներսիսյանն ու Ս․ Խաչատրյանը արժանի չեն ոչ միայն ամուսնացյալ քահանաներին որեւէ հրահանգ տալ, այլեւ նույնիսկ կանգնել նրանց կողքին», - գրել է նա։