Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն


Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն
Հունիս 20 12:54 2025

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

 

Տուժածներ չկան:

 

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։