ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․
«Ի վերջո, ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Սամվել Կարապետյանին, ում Ադրբեջանը ուղիղ չորս տարի առաջ միջազգային հետախուզման էր հայտարարել։
Եվ սա վկայում է այն մասին, որ տեղի ունեցող գործընթացները զուտ լոկալ ներքաղաքական կամ Հայաստանի սահմաններից ներս դիտարկելը շատ սխալ կլինի»,- նշել է նա: