ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին չի զարմացնում այն ամենը, ինչ այսօր անում է իշխանությունը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետ։
«Ամեն անգամ մենք մտածում ենք, որ ավելի վատ բան, ավելի ցածր արարք չեն կարող անել, բայց հասկանում ենք, որ իրենք կարող են միշտ անել այնպես, որ միշտ զարմանանք»,- հայտարարեց Վանեցյանը, ով եկել է դատարանի բակ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի։
Վանեցյանից հետաքրքրվեցին՝ հաջորդն ի՞նքն է լինելու։ Նա հիշեցրեց, որ ինքն արդեն մի քանի անգամ եղել է այս վիճակում։
«Մի քանի օր առաջ հերթական շոուն եղավ, էլ չգիտեմ, թե ոնց բացատրեմ, որ մենք ապօրինի զենք չունենք ու ապօրինություններով չենք զբաղվում»,- նշեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդը։