ԱԺ-ում արդեն ՀԷՑ-ն ազգայնացնելու օրենքի նախագիծ կա. Սամվել Կարապետյանն ակտիվացել է, քանի որ ՀԷՑ-ի հետ կապված հանձնարարական եմ տվել. Նիկոլ Փաշինյան


ԱԺ-ում արդեն ՀԷՑ-ն ազգայնացնելու օրենքի նախագիծ կա. Սամվել Կարապետյանն ակտիվացել է, քանի որ ՀԷՑ-ի հետ կապված հանձնարարական եմ տվել. Նիկոլ Փաշինյան
Հունիս 18 12:38 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե Սամվել Կարապետյանն ակտիվացել է, քանի որ ինքը ՀԷՑ-ի հետ կապված հանձնարարական է տվել։

«Ես տվել էի հանձնարարական, որ մեկ ամսվա ընթացքում կամ պետք է ՀԷՑ-ը ժողովրդին հասցված վնասը վերկանգնելու մեխանիզմ դնի, կամ պետք է ՀԷՑ-ը պետականացվի, իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, ես այդ ակտիվացումը ուղիղ կապում եմ այդ որոշման հետ»,- լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե Հայաստանում կա իրավակարգ ու դրա շրջանակներում ամենաարագ ու արդյունավետ գործելու տեղը Ազգային ժողովն է։

«Մեր մասնագետները քննարկում են, ԱԺ-ում արդեն կա նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է՝ ՀԷՑ-ն ազգայնացնելու օրենքի նախագիծ և կից օրենքներում փոփոխությունների նախագիծ»,- նշեց նա

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե եկեղեցին շուտով ՀԷՑ-ի նախկին սեփականատերերի համար ծխածածկույթ է լինելու։