Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը դատապարտել է հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ ձեռնարկված գործողությունները։
«Սամվել Կարապետյանը, որպես ձեռնարկատեր և որպես բարերար, շատ բան է արել և անում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար՝ նպաստելով այս երկրի հեղինակության բարձրացմանը աշխարհում։
Որպես քրիստոնյա հավատացյալ, նա շատ բան է արել Հայ Առաքելական Եկեղեցու համար։
Սամվել Կարապետյանի դեմ այսօրվա իշխանությունների գործողությունները հանրությանը վախեցնելու ևս մեկ փորձ են և ցույց տալու, որ կառավարությունը պատրաստ է ցանկացած քայլ անել, նրա համար կարմիր գծեր չկան», - ասվում է Աբրահամյանի հայտարարության մեջ։