«Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար»․ Իշխան Սաղաթելյան


«Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար»․ Իշխան Սաղաթելյան
Հունիս 17 21:10 2025

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել․

«Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնել և լռեցնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր ազդեցիկ պաշտպաններին։ Սա ուղերձ է մյուս գործարարներին ու դերակատարներին՝ թուրքական նախապայմանների հետ հաշտվելու պարտադրանքի մասին։

Այսօր մեր հայրենակիցները հերթական անգամ ականատես եղան՝ ինչպես և ինչու են այս տարիների ընթացքում ընդդիմադիրների դեմ իրականացվել վարկաբեկման ու թիրախավորման արշավները և բոլոր ապօրինի գործողությունները։

Սակայն ակնհայտ է նաև, որ Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար»։