«Մենք ոչնչից չենք վախենում, վաղն ամեն մեկն իր արածի համար պատասխան է տալու»․ Կարեն Կարապետյանը՝ Եկեղեցուն պաշտպանելուց հետո իրենց դեմ սկսված արշավի մասին (Տեսանյութ)


«Մենք ոչնչից չենք վախենում, վաղն ամեն մեկն իր արածի համար պատասխան է տալու»․ Կարեն Կարապետյանը՝ Եկեղեցուն պաշտպանելուց հետո իրենց դեմ սկսված արշավի մասին (Տեսանյութ)
Հունիս 17 19:37 2025

Գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի տունը շարունակում է շրջապատված մնալ ոստիկաններով։ Իշխանությունների թիրախում Սամվել Կարապետյանն է, նրան ցանկանում են ձերբակալել։

Սամել Կարապետյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարպետյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նպատակը հենց դա է, սակայն եղբորը դեռ չեն ձերբակալել։

Կարեն Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի գրառումը։

«Ես նրա մակարդակի չեմ, որ իր լեզվով խոսեմ հետը»,- ասաց նա՝ ի պատասխան Փաշինյանի գրառման։

Նշենք, որ գործարար Սամվել Կարապետյանի տանը խուզարկություև էր ընթանում, երբ Փաշինյանը հանդես եկավ սպառնալիք պարունակող գրառմամբ․  «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։  Սա Հայաստանի Հանրապետությունն է։

Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,- այդ ընթացքում գրեց նա։

Այս առնչությամբ Կարեն Կարապետյանը հավելեց միայն․ «Մենք ոչնչից չենք վախենում»։ Նշեց նաև, որ միևնույն է ՝ կգա այն օրը, երբ օրենքի շրջանակում բոլորը պատասխան կտան իրենց արարքների համար։

Հիշեցնենք՝ Կարապետյանների դեմ գործողություններն այսօր սկսվեցին այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ  հանդես եկավ՝ զորակցություն հայտնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։