Տեսա՞ք՝ 2021 թվականին ով սկեց ու ով ում սկցրեց. ԱԺ նախագահ


Տեսա՞ք՝ 2021 թվականին ով սկեց ու ով ում սկցրեց. ԱԺ նախագահ
Հունիս 17 15:49 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հիշեց, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչեր էին ասում իրենց՝ «էլ սկող, էլ պարտված, էլ դավաճան, էլ հողատու»։

«Տեսա՞ք՝ 2021 թվականին ով սկեց ու ով ում սկցրեց, ով մինչև քոքը մաշվեց ու ով ում քոքը մաշացրեց, տեսա՞ք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանը շատ ուրախ է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել։

«Որ իմանայի դատի է տալու, պատրաստ էի պետական տուրքը վճարել։ Հիմա դիմել է, 9 միլիոն դրամ փող է ուզում ինձնից, վստահ եմ՝ 200 միլիոնի դիմաց 9 միլիոնը բան չի փոխի, բայց չեմ կարծում, որ ինքը հաղթելու է այդ դատը»,- նշեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանը պետք է ապացուցի, որ մարդասպան ու թալանչի չէ։