Նա արյուն է ուզում, քաղաքացիական պատերազմ. Սաթիկ Սեյրանյան


Նա արյուն է ուզում, քաղաքացիական պատերազմ. Սաթիկ Սեյրանյան
Հունիս 9 15:08 2025

168.am-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը գրում է.

«Ես ընդունում եմ այս պատերազմի մարտահրավերը։ Ասում էի՝ պետք է ընդունել, որ տեղի ունեցողը մեկ բառ ունի՝ պատերազմ:

Սա պատերազմ է մեր Պետության, մեր Ինքնության, մեր Հողի, մեր Եկեղեցու, մեր սրբությունների, մեր արժեքների, մեր զավակների, մեր Ամենայնի դեմ, և մեր հետագա վարքը, մեր գործողությունները պետք է համապատասխանեցնել այս իրավիճակին:

Թշնամին ոչ միայն դրսում է, այլ վաղուց՝ ներսում:

Հետևաբար, պետք է ճիշտ բառով ձևակերպել՝ սա պատերազմ է հայի դեմ:

Նա արյուն է ուզում, քաղաքացիական պատերազմ: Այդպես են նրա տերերը կարգադրել:

Եվ, ուրեմն, մենք ի՞նչ պետք է անենք: Պատերազմում ինչպես պատերազմում»։