ՔՊ-ից հեռացված պատգամավոր, ՄԱՍԿ կուսակցության հիմնադիր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ քննադատում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ամեն ինչ օգտագործում է հատվածային ու ըստ նպատակահարմարության։
«Լևոն Տեր-Պետրոսյանին այդ գնահատականը տալով՝ նա պարտավոր էր միացնել նաև Վազգեն Սարգսյանին ու Վանո Սիրադեղյանին, չի արել, նշանակում է՝ իր մղումների մեջ ազնվի չէ, ֆիքսված է ինչ-որ գաղափարների վրա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ առաջին նախագահի ու Վեհափառ Հայրապետի հանդիպմանն անդրադառնալով՝ հայտարարել էր. «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է, և նա, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։