Դավիթ Համբարձումյանը երբեք չի խոնարհվել կապիտուլյանտի առաջ․ Հակոբյան


Դավիթ Համբարձումյանը երբեք չի խոնարհվել կապիտուլյանտի առաջ․ Հակոբյան
Հունիս 7 16:34 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ է ներկայացվել ու վարչապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանը։

 

Հանրային գործիչ Միհրան Հակոբյանը այ առնչությամբ գրել է․

 

«Եթե ԱԺ ոչ մի ընդդիմադիր խմբակցություն վարչապետի թեկնածու չառաջադրեր, միանշանակորեն արձանագրվելու էր, որ ընդդիմությունը Հայոց պատմության մեջ երբևիցե եղած ամենաստահակ կառավարիչին այլընտրանք չի տեսնում: Իսկ Նիկոլին այլընտրանք չտեսնող ընդդիմությունը պետք է իրերը հավաքի, գնա տուն և այլևս երբեք մարդամեջ դուրս չգա:

 

Փառք Աստծո, ընդդիմությունն ի վերջո թեկնածու է առաջադրել: Անակնկա՞լ է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, այո: Կարո՞ղ է Դավիթը մի քանի ամիս լինել վարչապետ ու երկիրը տանել ընտրության, իհարկե կարող է: Որովհետև ի տարբերություն, օրինակ, սյունյաց մի շարք քաղաքապետերի՝ երբեք չի խոնարհվել կապիտուլյանտի առաջ:

 

Երբ 2021-ին Նիկոլին բոլորը կրվում էին, Դավիթը Նիկոլին կրեց Մասիս խոշորացված համայնքի ընտրություններում: Հարգված համայնքապետ է ու լավ կառավարիչ է: Վատը լիներ, հիմա կամ նիկոլական դարձած կլիներ կամ էլ նստած կլիներ»: