«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է. «Մի երկրում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները զբաղված են ամեն ինչով, բացի իրենց գործից, գերիների թիվը ոչ թե նվազում է, այլ` ավելանում։
Համաձայն ԱԱԾ հաղորդագրության՝ պաշտոնապես հաստատվեց մեր տեղեկությունը՝ Տեղ համայնքի Արավուս գյուղի մոտ գիշերը երկու երիտասարդների գերեվարման մասին։
«Իրական» Հայաստանի ազգակործան պատուհասները հենց դուրս գան եկեղեցականների անկողնուց, տեղեկացրեք, որ ևս երկու հայ երիտասարդի են գերեվարել ադրբեջանցիները՝ խաթարելով իրենց անձնական խաղաղության, իրենց անձնական բարեկեցության և մինչև վերջ խայտառակվելու իրենց անսասան օրակարգը»։