Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը չի կարծում, որ Քննչական կոմիտեից առանձնապես խոշոր չափերով գումար են հափշտակել «իր քթի տակից»։
«Չգիտեմ՝ «իր քթի տակից» ասելով ինչ եք հասկանում, բայց ՔԿ համապատասխան ստորաբաժանումը տեղակայված է ՊԵԿ-ի վարչական շենքում»,- ի պատասխան Ագնեսա Խամոյանի հարցին՝ ԱԺ-ում հայտարարեց նա։
ՔԿ նախագահը հպարտանում է, որ դեպքն իրենք են բացահայտել։
«Ես դափնիներ չեմ ուզում, հանցագործության դեպքը բացահայտվել է մեր կողմից, անմիջապես հաղորդում ենք ներկայացրել, հանցանք կատարած անձանցից մեկը անմիջապես ձերբակալվել է ու կծիկը բացահայտվել է»,- նշեց նա։