Վերահսկողության արդյունքներով՝ 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Արդյունքները զեկուցվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու անհրաժեշտության դեպքում դրանց առնչվող նյութերը փոխանցվել են Գլխավոր դատախազություն»,- նշեց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ վերահսկողության արդյունքում բացահայտվել են համախառն ընդհանուր շուրջ 100 միլիարդ դրամի խախտումներ, անհամապատասխանություններ ու շեղումներ, պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 922 միլիոն դրամ։