Ազգային ժողովի մուտքի մոտ իրավիճակը լարվեց, երբ հակառուսական վանկարկումներով արևմտամտեների կողքին հայտնվեցին մի խումբ քաղաքացիներ՝ «братские народы», «Армения и Россия навеки союзники» գրությամբ ցուցապաստառներով։
Ի տարբերություն արևմտամետների, նրանք ԱԺ-ի մոտ են հավաքվել՝ ողջունելու Մատվիենկոյի այցը Հայաստան։
«Էդ սադրիչներին հետ տարեք, ոչ թե մեզ հեռու ուղարկեք, մենք այստեղ ենք կանգնելու, այս թայֆեն սադրիչներ են»,-արևմտամետներին մատնացույց անելով՝ ասաց ակցիան նախաձեռնած «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։
«Թուրքի գործակալներ»,-վանկարկեցին ռուսական պավիրակության այցը ողջունող քաղաքացիները։
«Հիմա այդ Եվրոպական դրոշը, որ այստեղ պարզել են, դուք Եվրոպայից որևէ արձագանք ստացե՞լ եք, չէ՞ որ ասում եք՝ ԵՄ եք գնում, խորհրդարանը հաստատեց, բայց ԵՄ-ն ձեզ ողջունե՞լ է, ինչ-որ բան ասե՞լ է։ Մեր ապրանքաշրջանառությունը, մեր երկրի գոյությունն այսօր կախված է ՌԴ-ից։ Ճի՛շտ է, այս սադրիչներն ուզում են ՀՀ-ն մտցնել թուրքական կրնկի տակ, դարձնեն Թուրքիայի վիլայեթ։ Դրա համար ենք այստեղ՝ ողջունելու Մատվիենկոյի այցը ՀՀ և վստահ ենք, որ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը նորից կվերգտնենք»,-ասաց Ստեփանյանը։