ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
Այցի շրջանակում հանդիպումներ տեղի կունենան ՀՀ ղեկավարության, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ։
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն կմասնակցեն ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի բացմանը։
Վալենտինա Մատվիենկոն կմասնակցի նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումին։