«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Միրզոյան


«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Միրզոյան
Հունիս 5 18:22 2025

Այն, ինչ լսում ենք, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակներում, ուղղակի ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ճեպազրույցում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու՝ Բաքվի պահանջին։

 

«Այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում՝ ո՛չ իրենց, ո՛չ մեր կողմից չկա, օրակարգում չկա և չի քննարկվում։ Իսկ այն, ինչ լսում ենք, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի շրջանակներում, ուղղակի ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Իհարկե, այդ մասին մենք ադրբեջանական կողմին ասում ենք»,-նշեց նա։ 

 

Միրզոյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն էլ Հայաստանի դիրքորոշումը չի կիսում։